ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ
07.02.2017 | 15:30

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթղթեր և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում ներքին գործերի նախարար Թալեաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում: Երկրորդ փաստաթուղթը հրահանգի պատասխանն է` Անկարայի փոխնահանգապետ Աթիֆից, որ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում: Փաստաթղթերն օսմանյան արխիվում գտել, արևմտահայերեն թարգմանել ու Akunq.net-ին տրամադրել է ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ